Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բայդենը կարող Է աշնանը հայտարարել երկրորդ ժամկետի գնալու պլանների մասին. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու մտադրության մասին հայտնել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան նոյեմբերին: Օգոստոսի 11-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի բազմաթիվ աղբյուրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալությունը չի ճշտում ժամկետները, թե երբ կհետեւի հայտարարությունը, սակայն նշում է, որ գործող նախագահը տրամադրված է վճռականորեն: Նրան լավատեսություն են ներշնչում վերջին շաբաթների հաջողությունները տնտեսական քաղաքականության բնագավառում, մասնավորապես, գնաճի բարձրացման դադարումը եւ բենզինի գների նվազումը, ինչպես նաեւ Կոնգրեսի կողմից իր մի շարք օրենսդրական նախաձեռնություններին հավանություն տալը: