Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բայդենը Զելենսկիին ասել է, թե ինչ զենք է մատակարարվելու նոր փաթեթով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրում է 625 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ, որը ներառում է, ի թիվս այլ բաների, նոր HIMARS բազմակի հրթիռային համակարգերի մատակարարում։

Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Զելենսկու հետ հեռախոսազրույցին մասնակցել է նաև փոխնախագահ Քամալա Հարիսը։ Զրույցի նպատակն է «ընդգծել, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի ենթադրյալ բռնակցումը», – ասում է Բայդենի վարչակազմը։

«Նախագահ Բայդենը նաև վերահաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ստիպել ցանկացած անձի, կազմակերպության կամ երկրի, որն աջակցում է անեքսիային, շատ թանկ գին վճարել»,- ասվում է հայտարարության մեջ։

Reuters-ի փոխանցմամբ՝ բացի HIMARS կայանքներից, Կիևը կստանա 200 ականակայուն մարտավարական անիվավոր մեքենաներ (MRAP), ինչպես նաև հաուբիցային զինամթերք և ականներ։

Ինչպես հաղորդել է գործակալությունը, ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի եւս չորս HIMARS: Սա կլինի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա HIMARS-ի ամենախոշոր առաքումը հուլիսի վերջից ի վեր՝ մատակարարված համակարգերի ընդհանուր թիվը հասցնելով 20-ի:

HIMARS-ը Ուկրաինայի համար դարձել է առանցքային գործիք՝ հարվածելու կամուրջներին, որոնք Ռուսաստանը օգտագործում էր իր զորքերին մատակարարելու համար, ինչպես նաև ռազմակայաններին և այլ կարևոր թիրախների:

Երեքշաբթի օրը հայտարարված օգնությունը ԱՄՆ կառավարության 2023 ֆինանսական տարվա բյուջեի առաջին փաթեթն է, որը թույլ է տալիս նախագահ Ջո Բայդենին մինչև դեկտեմբերի կեսերը 3,7 միլիարդ դոլարի զենք առաքել Ուկրաինա: