Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բելգիայի Լիեժ քաղաքի հոգևոր հովիվ՝ հոգեշնորհ տեր Մաղաքիա աբեղա Բեսքիսիզյանն այցելեց տեղի Ասորի եկեղեցին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կիրակի՝ դեկտեմբերի 4-ն, Լիեժի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ՝ Հոգշ․ Տ. Մաղաքիա Աբղ. Բեսքիսիզյանը, ընկերակցությամբ ծխական խորհուրդի անդամ Գենջիկ Պետրոսյանի, ներկա գտնվեց քաղաքի ասորի եկեղեցում մատուցված եպիսկոպոսական Սուրբ պատարագին և սիրո ճաշին։

Հայր Սուրբը նախ շնորհակալություն հայտնեց հրավերի համար և Բելգիայի և Ֆրանսիայի Ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ՝ Արքեպս․ Ջորջ Խուրիին փոխանցեց Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ՝ Գերշ․ Տ. Խաժակ Արքեպս. Պարսամյանի եղբայրական ողջույնները:

Հանդիպման ընթացքում Հայր Սուրբը շնորհավորեց նաև Լիեժի ասորի եկեղեցու հոգևոր հովիվ Արժպ․ Տ. Ֆիկրի Գաբրիելին ձեռնադրության 5-րդ տարեդարձի առիթով և իբրև հուշանվեր Տեր Հորը հայկական խաչ նվիրեց։

Արարողության ավարտին, Հայր Սուրբը և պարոն Պետրոսյանը հրավիրվեցին Ասորի Եկեղեցու առաջնորդի և հավատացյալների սիրո ճաշին, որին ներկա էր նաև Լիեժի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Եպս․ Ժան Պիեռ Դելվիլը: Հայր Մաղաքիան, որ առաջին անգամ էր հանդիպում Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդին, նրա հետ ջերմ և սիրալիր զրույց ունեցավ, ապա Եպիսկոպոսին հրավիրեց մասնակցելու Հայոց Սուրբ Ծննդյան պատարագին:

Սիրո ճաշի վերջում, Հոգշ․ Տ. Մաղաքիա Աբղ. Բեսքիսիզյանը դարձյալ շնորհակալություն հայտնեց Ասորի Եկեղեցու առաջնորդին, Տ. Ֆիկրիին և համայնքին, ջերմ ընդունելության և հյուրասիրության համար և մաղթեց ուրախ տոնական օրեր: