Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Bloomberg. Ֆիլիպիններում սոխի գներն ամենաբարձրն են աշխարհում

Սոխի գները Ֆիլիպիններում ամենաբարձրն էին աշխարհում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության դեպարտամենտի տվյալները։

Ֆիլիպիններում սոխը թանկացել է՝ մեկ կիլոգրամի դիմաց հասնելով գրեթե 12 դոլարի։ Սա երեք անգամ ավելի թանկ է, քան մեկ կիլոգրամ հավի միսը, և չորս անգամ ավելի թանկ, քան տավարի միսը: Ընդ որում, տարեսկզբին այն արժեր 11,8 դոլար մեկ կիլոգրամի համար։

Գործակալության տվյալներով՝ Ֆիլիպիններում գրեթե բոլոր տեսակի ապրանքների պակաս կա։ Բացի այդ, հանրապետությունում ամենաշատ մատուցվող ապրանքն է սոխը, որը նույնպես անբավարար է։ Սոխի դեֆիցիտ է առաջացել նույնիսկ այն դեպքում, երբ անցած տարի հավաքվել է ռեկորդային՝ 238,5 հազար տոննա բերք։ Ներքին սպառման կարիքները հոգալու համար Ֆիլիպիններին անհրաժեշտ է առնվազն 20 հազար տոննա սոխ։

Երկրի իշխանությունները համարում էին, որ պակասը պայմանավորված է դիլերներով, որոնք գնում են ապրանքներ և պահում դրանք այնքան ժամանակ, մինչև դրանց պահանջարկը կտրուկ աճի։ Ֆերմերներից մեկը գործակալության հետ կիսվել է, որ սառնարանների բացակայության պատճառով ստիպված է սոխը վաճառել մինչև 80% զեղչով։