Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բորելը «Հյուսիսային հոսքի» վնասվածքը կապեց կանխամտածված գործողությունների հետ

Բոլոր տեղեկությունները վկայում են «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում արտահոսքի պատճառ դարձած միջադեպերի կանխամտածված բնույթի մասին: rbc.ru-ն հայտնում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելի խոսքերին անդրադարձել է Reuters-ը։

Եվրամիությունը կաջակցի «ցանկացած հետաքննության, որն ուղղված է հստակորեն պարզելու, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Բրյուսելը միջադեպից հետո կամրապնդի իր էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը»,-վստահեցրել է նա։ ։

Արտահոսքերը տեղի են ունեցել սեպտեմբերի լույս 26-ի գիշերը Դանիայի և Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտիներում։ Վերջինիս իշխանությունները հայտնել են, որ միջադեպը «պայթյունների, հավանաբար դիվերսիայի հետևանք է»։ Սաբոտաժի մասին խոսել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին։ Կրեմլը չի բացառել, որ դիվերսիաները կարող են վնասվածքների պատճառ լինել։ Der Tagesspiegel-ը, վկայակոչելով հետաքննության մասնակիցներից մեկին, գրել է, որ դաշնային իշխանությունները «չեն կարողանում պատկերացնում մի սցենար, որը նպատակային դիվերսիա չէ»։