Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բուք, ձյուն, մերկասառույց. Վիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։


Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Ամասիա, Լանջիկ-Մաստարա (բուք) և Լանջիկ-Թալին (բուք) ավտոճանապարհները:

Արթիկ-Ալագյազ և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Շիրակի մարզում, Ապարան, Թալին,  Աշտարակ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Բաղրամյանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Աշոցքի, Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։