Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բունդեսթագում կոչ է արել դադարեցնել համագործակցությունը Իրանի խորհրդարանի հետ

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) պատգամավորները հանդես են գալիս գերմանա-իրանական խորհրդարանական խմբի աշխատանքի դադարեցման օգտին՝ Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Der Spiegel-ը։

Ըստ պարբերականի՝ այս որոշումը միաձայն պաշտպանում են ինչպես իշխող կոալիցիայի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները։

«Ես սատարում եմ դրան, ինչպես և իմ երկու գործընկերները», -թերթը մեջբերոել է Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Յոհաննես Ֆոգելի խոսքերը։

Նմանատիպ պատգամավորական խմբերի աշխատանքը դադարեցնելու որոշումը պաշտոնապես ընդունում է ավագանու խորհուրդը։ Մինչ այդ ուկրաինական հակամարտության պատճառով Բեռլինը դադարեցրել էր ռուս-գերմանական խորհրդարանական խմբի աշխատանքը։