Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չեխիայի նախագահական ընտրություններում ձայների նախնական հաշվարկից հետո գլխավորում է գեներալ Պետր Պավելը

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ, պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը ընտրատեղամասերի 5,88%-ի ձայների հաշվարկից հետո Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը գլխավորում է 53%-ով։ ՏԱՍՍ-ը գրում է, որ նման տվյալներ շաբաթ օրը հաղորդել է ČTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի վիճակագրական ծառայությանը։

Նրա մրցակից, Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը ապահովել է ընտրողների 46,98%-ի ձայները։ Ընտրությունների հաղթողը հայտնի կդառնա շաբաթ երեկոյան։

Չեխ քաղաքագետներն ու սոցիոլոգները կանխատեսում են, որ նախագահական մրցավազքում իրավիճակը դժվար թե փոխվի Բաբիշի օգտին ձայների հաշվման գործընթացում։

Հունվարի 20-ից 22-ը Ipsos սոցիոլոգիական գործակալության կողմից ընտրությունների երկրորդ փուլից առաջ անցկացված վերջին հարցման արդյունքների համաձայն՝ չեխ ընտրողների 58,8%-ը մտադիր էր քվեարկել Պավելի օգտին։ Բաբիշը կարող էր հույս դնել ընտրողների 41,2%-ի աջակցության վրա։ Կանխատեսվում էր, որ մասնակցությունը կկազմի մոտ 69%: