Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չգիտեմ՝ ինչու է Հայաստանի հավաքականի հետ ամեն անգամ նման բաներ պատահում, երբ խաղում է Իռլանդիայում. Կապառոս

Սեպտեմբերի  27-ին Դուբլինում կայացել է Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի վերջին տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը պարտվել է 2:3 հաշվով:

Հայաստանի հավաքականը 3 րոպեում 2 գոլ է խփել՝ նախ  Արտակ Դաշյանը, ապա Էդուարդ Սպերցյանը:

Սակայն հանդիպման 86-րդ րոպեին Արտակ Դաշյանի՝ ձեռքով խաղից հետո նշանակվել է 11 մետրանոց: Այդ որոշման պատճառով մրցավարի հետ վիճելու համար Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախ դեղին քարտ է ստացել, հետո հեռացվել խաղադաշտից։ Ձեռքով խաղի համար երկրորդ դեղինը ստանալուց հետո նաև Արտակ Դաշյանն է հեռացվել դաշտից։

Իռլանդացիներն իրացնում են11 մետրանոցը:

Այսպիսով, այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա C դիվիզիոնում։

Հանդիպումից հետո հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի  գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է. «Շատ ցավալի էր, իրոք։ Չգիտեմ՝ ինչու է Հայաստանի հավաքականի հետ ամեն անգամ նման բաներ պատահում, երբ մենք հանդես ենք Իռլանդիայում։ Ստացվեց այն, ինչ եղավ 2011-ին։

Այստեղ պետք է գնահատել թիմի արձագանքը խաղադաշտում։ Ֆուտբոլիստների հպարտությունը, երբ հաշիվը 2-2 էր, դեռ բավականին ժամանակ ունեինք մեր ուզած հաշվին հասնելու համար, իսկ մրցակիցը նյարդայնացած էր»: