Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Չգիտեմ, թե ով ոնց կնենգափոխի ասածս, եւ երեկոյան քանի հոգի դուրս կգա զբոսանքի, բայց ես գնալու եմ այդ ճանապարհով»․ Փաշինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Իմ հասցեին հնչող ամենամեծ քննադատությունն այն է, որ ասել եմ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ․․․եւ սա ամենամեծ եւ արդարացի քննադատություն է համարվում։ 1990 թ․ ՀՀ անկախության հռչակագրի նախաբանում հղում է արված ԼՂ եւ ՀՀ-ի վերամիավորման մասին ԳԽ որոշումներին։ Այն փաստը, որ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինձ ամենամեծ քննադատություն են ուղղում այդ մասին, նշանակում է՝ նրանք խոստովանում են, որ իմ՝ իշխանությունը ստանձնելու եւ այդ հայտարարությունն անելու պահին մենք արդեն գործ ենք ունեցել անկախության հռչակագրի բովանդակության չեղարկման հետ՝ նախորդ բոլոր բանակցողների կողմից»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ընտրությունն այս պահին հետեւյալն է․ այս իրողություններով գործե՞լ, թե ոչ։ Թող պատասխանեն այս հարցին։ Կրկին ասում եմ, որ մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են՝ սկսած Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելուց, վերջացրած՝ կապիտուլյացիայի մեղադրանքից, որովհետեւ այն թուղթը, որը սեղանին թողել է Սերժ Սարգսյանը, դա եղել է կապիտուլյացիայի թուղթ։ Նա թողել է կապիտուլյացիայի թուղթը եւ հեռացել։ Որդեգրել ենք խաղաղության օրակարգ եւ գնալու ենք այդ ճանապարհով։ Չգիտեմ, թե ով ոնց կնենգափոխի ասածս, եւ երեկոյան քանի հոգի դուրս կգա զբոսանքի, բայց ես գնալու եմ այդ ճանապարհով։ Նորությունը միայն այն է, որ  գնալու ճանապարհ եմ տեսնում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա այսօր նորից պնդում է արել, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչել են ՀՀ նախկին ղեկավարները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ