Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չինաստանն ասում է՝ երկրների մեծ մասը դեմ է Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին

Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված Արևմուտքի գործողությունները երկրների մեծ մասում աջակցություն չեն գտել։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին պետությունները չաջակցեցին հակառուսական պատժամիջոցներին։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լյու Շայեն։

«Ուկրաինական ճգնաժամի համատեքստում զարգացող երկրների մեծ մասը համաձայն չէ արևմտյան դաշինքի հետ»,- ընդգծել է դիվանագետը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար կորցնում է ազդեցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այդ տարածքում նախատեսում են զարգացնել ազգային տնտեսությունները և բարելավել կենսամակարդակը։ Տարածաշրջանը ձգտում է խաղաղության և հանգստության։ Ամերիկացիները, ընդհակառակը, ցանկանում են տարաձայնություններ մտցնել և պահպանել իրենց հեգեմոնիան։

«Դա չի բխում տարածաշրջանի երկրների շահերից»,- ասել է Լյու Շայեն։