Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՃՏՊ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին մեքենան շրջվել է, կան տուժածներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Վարդաղբյուր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հ․ Հ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ Ռ․ Մ․-ն (ծնված 1997 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները Հ․ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ․ Մ․-ինը՝ ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: