Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը:

Դանակահարություն Շենգավիթում. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։

Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 22.10-ին, Արագածի փողոցում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 23-ամյա մի երիտասարդ:

Հուլիսի 10-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ`հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: