Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դեմքը՝ առողջության հայելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարդու դեմքը շատ բան կարող է պատմել օրգանիզմի առողջության մասին, ուստի ժամանակ առ ժամանակ արժե ավելի ուշադիր լինել հայելու մեջ սեփական արտացոլանքը զննելիս՝ բաց չթողնելու համար այն կարևոր ազդանշանները, որոնք հղում է մեզ մեր օրգանիզմը՝ դեմքի միջոցով։

Աչքեր

Կարմրած աչքերը կարող են պարզապես հոգնածության կամ չորության հետևանք լինել, իսկ արյան արտահայտված մազանոթներն աչքերում կարող են մատնել մասին։ Այդպիսի դեպքերում օգնում են կոպերին դրված սառը թրջոցներն ու մի փոքր հանգստանալը։ Սակայն աչքերի կարմրությունը կարող է նաև կոնյուկտիվիտի ախտանշաններից մեկը լինել։ Այդ դեպքում աչքերը զգայուն են դառնում լույսի նկատմամբ, քոր են գալիս, արցունքոտվում, մարդն ունենում է այրոցի զգացում։ Այդպիսի դեպքում անհրաժեշտ է դիմել ակնաբույժին։

Աչքերում դեղին բծերն անհանգստության առիթ են։ Դրանք կարող են հուշել խոլեսթերինի բարձր մակարդակի մասին, ինչպես նաև վկայել լյարդի հիվանդությունների, լեղուղիների անանցանելիության, միզաքարային հիվանդության մասին։

Աչքերի տակ առաջացած պարկերն ու դեմքի այտուցվածությունը կարող են կապված լինել երիկամների ու վահանաձև գեղձի խնդիրների հետ։ Իսկ եթե աչքերի տակ մաշկը պատահաբար մգանում է՝ այդպես պահպանվելով բավականին երկար ժամանակ, ուրեմն դա ևս բժշկին դիմելու առիթ է, քանի որ աչքերի այդ վիճակը կարող է կապված լինել խրոնիկ մի շարք հիվանդությունների զարգացման հետ։

Շրթունքներ

Շրթունքների չորությունն ու ճաքճքվածությունը կարող է պայմանավորված լինել եղանակային անբարենպաստ պայմաններով․ քամին, ցուրտը բավականին արագ են անդրադառնում շրթունքների մաշկի վրա։  Շրթունքները պարբերաբար կծոտելը կամ լիզելը նույնպես չորացնում է դրանք, քանի որ, ինչպես հայտնի է, թուքը տարատեսակ թթուներ ու ֆերմենտներ է պարունակում, որոնք բացասաբար են ազդում շրթունքների նուրբ մաշկի վրա։ Մեկ այլ պատճառ կարող է լինել ջրազրկումը, երբ օգտագործվող հեղուկի քանակը բավարար չէ օրգանիզմի համար։ Ալերգիան նույնպես կարող է լինել այդ վիճակի պատճառներից մեկը։

Շրթունքների ճաքճքված անկյունները կարող են առաջանալ հակաբիոտիկների ընդունման արդյունքում իմունիտետի թուլացման պատճառով։ Դրանք նաև կարող են հուշել B խմբի վիտամինների ու երկաթի անբավարարության՝ սակավարյունության մասին։

Սրտի սկսվող անբավարարությունը դեմքի վրա արտահայտվում է շուրթերի՝ պարբերաբար կրկնվող կապտավուն երանգով։

Այտեր

Այտերը կարող են շիկնել զգացմունքային պատճառներով, սակայն դա կարող է նաև ալերգիայի նշան լինել, իսկ սուրճից հետո այտերի կարմրությունը  կուպերոզի ախտանշաններից մեկն է։ Ոգելից խմիչքներ օգտագործելուց հետո այտերի երկար պահպանվող կարմրությունը խոսում է զարկերակային բարձր ճնշման մասին։

Այտերի դարչնագույն բծերը կամ քլոազման կարող են առաջանալ հորմոնալ փոփոխությունների արդյունքում՝ հակաբեղմնավորիչների ընդունումից հետո կամ վահանաձև գեղձի հիպերֆունկցիայի պատճառով։ Բծերը կարող են առաջանալ նաև արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։

Մաշկի երանգ

Մաշկի մոխրագույն երանգը հուշում է աղիների հիվանդությունների մասին։ Մաշկը հողի երանգ ու չորություն է ձեռք բերում երիկամների հիվանդությունների ժամանակ, իսկ դեղին երանգը կարող է հուշել լյարդի հետ կապված խնդիրների մասին, սակայն այդպիսի երանգ կարող են առաջացնել նաև դիաբետի ու զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարող որոշ դեղամիջոցներ։
Անառողջ գունատությունը կարող է հուշել սակավարյունության մասին, իսկ շատ չոր մաշկը՝ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների, որոնց մասին խոսում է նաև արմունկների կոպտացած ու չոր մաշկը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ