Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դիլիջանում անտառապահն ապօրինի հատել է ծառեր

Օգոստոսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա: Րոպեներ անց բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով պարզեցին, որ նույն օրը «Դիլիջան ազգային պարկի» «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի էր ապօրինի հատել:

Ոստիկանությունից հայտնում են, որ  40-ամյա անտառապահը ձերբակալվել է և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել ոստիկանության Դիլիջանի բաժին:

Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: