Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դպրոցներում հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների նույնականացման մասին օրենքի նախագիծ է ներկայացվել ՌԴ Պետդումա

Սամարայի շրջանի խորհրդարանը Պետդումա է ներկայացրել դպրոցներում հոգեկան խանգարումներով տառապող երեխաների նույնականացման մասին օրենքի նախագիծ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Պետդումայի էլեկտրոնային տվյալների բազայում, որը ներկայացրել է «Գազետա ռու»-ն։

Օրինագծով առաջարկվում է ոստիկանությանը ներգրավել հոգեբուժական օգնության կարիք ունեցող մարդկանց հետ աշխատանքին։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ այդ նորամուծությունն անհրաժեշտ է նման երեխաներին «սոցիալականացման գործընթացներում ներառելու և բացասական հետևանքների հավանականությունը կանխելու համար, այդ թվում՝ կապված նրանց կողմից իրենց և ուրիշների համար վտանգ ստեղծելու հնարավորության հետ»։

Բացի այդ, օրինագծով առաջարկվում է անժամկետ պարտադիր դիսպանսերային հսկողություն սահմանել նրանց համար, ովքեր նախկինում կալանավորվել են «ընդգծված հոգեկան խանգարման առկայության» և «իրենց գործողություններով իրենց և ուրիշների համար վտանգ ստեղծածների համար»։

Նույն միջոցն է առաջարկվում այն անձանց նկատմամբ, որոնց մոտ ախտորոշվել է հոգեկան ծանր խանգարում ունենալու հավանականություն։