Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ձյուն, բուք, մառախուղ․ Եղանակն առաջիկա օրերին

Հայաստանի տարածքում փետրվարի 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին, 10-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան`3-5 մ/վրկ, փետրվարի 6-7-ին առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

Armenia 05_02_23.png (228 KB)

Երևան քաղաքում փետրվարի 5-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերն սպասվում է  ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Yerevan 05_02_23(1).png (23 KB)