Armenia

ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը նախատեսում է համագործակցության ընդլայնում կրթության ոլորտում

Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը ենթադրում է միության անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության ոլորտում: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռազմավարությունը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, այն ենթադրում է խոշոր համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության, կադրերի վերապատրաստման, ակադեմիական ճկունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչես նաև նախատեսում է բազմակողմանի կրթական ծրագրերի իրականացում»,-ասել է ՌԴ նախագահը:

Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծի ընդունման հարցը ներառված էր Եվրասիական Բարձրագույն խորհրդի՝ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի օրակարգում:

Football news:

Sane signed a contract with Bayern until 2025 (Fabrizio Romano)
Thorgan Hazard will be number 10 for Borussia next season
Simeone on Griezmann's playing time: at Atletico, 3 minutes is very important. We lost the Champions League final like that
Griezmann looks like a parody of himself. Ex-coach of Sociedad about Antoine in Barca
Hakimi spent the super season in Dortmund, belonged to Real Madrid, and ended up at Inter
Undress and have dinner with us. Karembeu about how the players of Real Madrid joked Casillas
Hakimi moved from Real Madrid to Inter