Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էդգար Ղազարյան․ «Մեզ բարեկամ երկրներին մեզ թշնամի են դարձնում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրապետության հրապարակից մեկնարկել է հանրահավաք Հայկական բանակի օրվա առթիվ։ Նախաձեռնության հեղինակ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Զինված ուժերին, ասաց՝ կառավարությունը բանակին հատկացվող գումարը չի ծախսում, թերծախս կա։

«ՀՀ զորամիավորումները իրենց պլանային զորավարժությունները չեն անցնում, ամեն բանակային կորպուս տարին մեկ անգամ պետք է զորավարժություն անցկացնի։ Չեն կազմակերպում, դիտմամբ են անում, որպեսզի մեզ ներկայացնեն, թե թույլ է մեր բանակը, չի կարողանում պաշտպանել մեր երկիրը, դրա համար էլ ցանկացած պայման, որ մեր երկրի առաջ դնում են, պետք է համաձայնվենք»,-ասաց Ղազարյանը։

Նա նաեւ հիշեցրեց՝ ամիսներ շարունակ ԳՇ պետի պաշտոնը  թափուր էր, ԳՇ պետի երկու տեղակալների պաշտոնը թափուր է, մեկ տարի թափուր էր բանակի հետախուզության ծառայության պետի պաշտոնը․ «Սա անկազմակերպվածություն է։ Հլը թող պատերազմի բովով անցած, կոմպետենտ մարդիկ կառավարեն բանակը, տեսնենք՝ մեր բանակն ի վիճակի՞ չէ մի քանի կիլոմետր պաշտպանություն իրականացնել»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, նա հեգնանքով նշեց արտաքին գործերի նախարարի նոր տեղակալի՝ Վահան Կոստանյանի նշանակումը։ 

«Այդ նշանակումը շատ հուսադրող է, որովհետեւ նման կադրերով դիվանագիտական կորպուսը համալրելը ձեռքբերում է, որովհետեւ մենք ունեցել ենք Ռուբեն Ռուբինյանի պես ներկայացվածություն ԱԳՆ-ում։ Նրանք իրենց ամբողջ կյանքում միայն արտաքին գործերի նախարարությունում են աշխատել։ Կադրային դիվանագետներ են»,-հեգնեց Ղազարյանը։ Նրա դիտարկմամբ՝ այսօրվա մեր արտաքին քաղաքականությունը խայտառակություն է, եւ այն, ինչ անում է իշխանությունը, արկածախնդրություն է․ «Մեզ բարեկամ երկրներին մեզ թշնամի են դարձնում, բարեկամ երկրներին միմյանց թշնամի են դարձնում մեր տարածաշրջանում։ ԵՄ-ն միշտ բարեկամաբար է տրամադրված եղել Հայաստանի հետ, ԱՄՆ-ն էլ, Ռուսաստանն էլ։ Իսկ հիմա ի՞նչ են անում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ