logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

Եղվարդցիներ. Ճամփա փակեցինք, նստացրեցինք վարչապետ ու դեպուտատ, որ մեր երեխաների համար լավ լինի, բայց վատ է լինում

Եղվարդցիները սպառնում են փողոց փակել, եթե առողջապահության նախարարությունը հետ չկանգնի Եղվարդի ծննդատունը փակելու իր որոշումից։

«Իրենց համար ճամփա փակեցինք, նստացրեցինք վարչապետ ու նախարար, դեպուտատ, հիմա էլ կփակենք, իրենց կհեռացնենք։  Եթե պիտի բռնեն, թող բռնեն։ Չէի՞ն ասում ժողովուրդն է, հիմա մենք  ենք»,-ասում են քաղաքացիները։

Նրանք ընդգծում են, որ ճամփա են փակել, որ իրենց երեխաների համար լավ լինի, բայց հակառակն է։ Քաղաքացիները  պահանջում են մարզպետի, մարզպետարանի ներկայացուցիչների, քաղաքապետի հետ հանդիպում։

«Էգուց իմ հարսը պիտի ազատվի, ես ինչի՞ տանեմ Հանրապետական։ Էդքան գոռում են, իմ երեխեն չկա, ես ոնց վստահ լինեմ, որ երեխուն կտան ինձ։ 4-5 թոռ է ըստեղ ծնվել, ինչի մեկին  մի բան չի եղել»,-ասաց մի տարեց եղվարդցի։

Ակցիայի մասնակիցներին մոտեցան ոստիկաններ, նրանց հայտնեցին՝ եթե ժողովուրդը որոշի, որ ճանապարհ են փակելու, կփակեն, եթե գտնեն՝ հարկ չկա, չեն փակի։

«Ես հորդորում եմ ակցիան իրականացնել  օրենքի շրջանակում, հարգել տեղաշարժման իրավունքը»,-ասաց ոստիկանը, ինչը առաջացրեց ակցիայի մասնակիցների զայրույթը։

Ոստիկանները հեռացան, ինչից հետո քաղաքի բնակիչները քայլեցին դեպի ԲԿ՝ հանդիպելու գլխավոր բժշկի հետ։

Themes
ICO