Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ելիսեյան պալատից հնչեց շատ կարեւոր երեք ուղերձ. Ադրբեջանը կարձագանքի՞ քաղաքակիրթ աշխարհին, թե՞ կնախընտրի ագրեսոր երկրի պիտակը. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

44-օրյա պատերազմի տարելիցի նախօրյակին Ելիսեյան պալատից հնչեց շատ կարեւոր երեք ուղերձ: ՀՀ վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը հայտարարեցին, որ Ադրբեջանը պետք է իր զինված ստորաբաժանումները դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքներից:

ՀՀ վարչապետի հայտարարությունը հատկանշական է այն առումով, որ այն արվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ներկայում նախագահող Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

2020 թ. պատերազմի տարելիցին Ելիսեյան պալատից հնչած մյուս ուղերձն Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության առաջնահերթությունների մասին էր: Սա հստակ խոսք է՝ ուղղված Ադրբեջանին, որ պատերազմներով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հարցերը երբեւէ չեն լուծվել եւ չեն էլ կարող լուծվել, դրանց բանալին քաղաքական երկխոսության սեղանի շուրջ է: Կարեւոր է նաեւ այն, որ այս մասին հայտարարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մայրաքաղաքից:

Փարիզից հնչած երրորդ ուղերձը տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամության մասին էր: Հայտարարվեց, որ երկրների գործող սահմանների ճանաչմամբ պետք է կնքվի այն, իսկ ենթակառուցվածքների բացումը եւ նորերի կառուցումը պետք է լինեն համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնցով դրանք անցնում են։

Ադրբեջանի արձագանքից պարզ կլինի, թե պաշտոնական Բաքուն իրո՞ք շահագրգռված է տարածաշրջանի խաղաղությամբ եւ արդյոք կարձագանքի՞ քաղաքակիրթ աշխարհին, թե՞ կնախընտրի ավտորիտար, ագրեսոր երկրի պիտակը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: