Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵՄ երկրները դատապարտել են չորս սուբյեկտների միացումը Ռուսաստանին

Եվրամիության անդամ երկրները կտրականապես մերժում և դատապարտում են չորս սուբյեկտների միացումը Ռուսաստանին և խոստանում են ուժեղացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի՝ ուրբաթ օրը Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։

«Մենք կտրականապես մերժում և միանշանակ դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անօրինական բռնակցումը։ Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը կանխամտածված խարխլելով և կոպտորեն խախտելով Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար իրավունքները, ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները՝ Ռուսաստանը վտանգում է համաշխարհային անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն կավելացնի սահմանափակող միջոցները՝ ի պատասխան Ռուսաստանի անօրինական գործողությունների, որոնք էլ ավելի կուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու ագրեսիվ պատերազմը: