Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ենթադրվում է, որ անհետ կորած անձը գտնվել է պայթյունի գոտում. որոնումները կշարունակվեն օգոստոսի 18-ին

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած 2 քաղաքացիներից մեկի ինքնությունը պարզվում է, անհետ կորած է համարվում մեկ քաղաքացի, ով, ենթադրաբար, պայթյունի պահին գտնվել է պայթյունի գոտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Օգոստոսի 17-ի երեկոյան որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ, ենթադրաբար, եղել է պայթյունը: Այդ հատվածում մենք ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, փլուզման վտանգը այդ հատվածում ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես աշխատանքները նորից կվերականգնվեն»,- ասաց Հայկ Կոստանյանը:

Նա շեշտեց,  որ պայթյունից և հրդեհի բռնկումից հետո 49 ժամվա ընթացքում հրշեջները մեկուսացրել են կրակը, որպեսզի տարածում չունենա, իսկ արդեն 4 ժամ անց ամբողջությամբ հրդեհի մարում են իրականացրել: Ժամանակ առ ժամանակ իրականացվել են նաև հովացման աշխատանքներ: