Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ընթանում են մի շարք պատմական հուշարձանների ուսումնասիրման, պեղման, ամրակայման աշխատանքները

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Հայաստանի մի շարք հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար 2022 թվականին կառավարությունը հատկացրել է շուրջ 236 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով, 2023 թվականի համար այս ոլորտում նախատեսված է հատկացնել մոտ 400 միլիոն դրամ:  

Նպատակն է առաջիկա տարիներին հուշարձանների ամրակայման, պատմական տեսքով պահպանության և վերականգնման համար հատկացնել մինչև 1 մլրդ դրամ: