Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով ռազմական գործողություններ կսկսի Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հաստատել է Սիրիայում 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի ծրագրերը՝ ասելով, որ մոտ ապագայում մտադիր է զինյալներից մաքրել իր պետության հարակից տարածքի վերջին մասը։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ

«Հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու մեր որոշումը մնում է անփոփոխ: Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կմաքրենք Սիրիայի վերջին տարածքը, որտեղ զինված կազմակերպությունը՝ Քրդստանի Աշխատավորական կուսակցությունը թաքնվում է, և կմիավորեք անվտանգության գոտու օղակները»,-ասել է Էրդողանն այլ երկրներում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան նոր ռազմական գործողություն է ծրագրում Սիրիայի հյուսիսում