Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Անչափ հետաքրքիր դիմում է մուտքագրվել Սահմանադրական դատարան այս տարվա օգոստոսի 23-ին: Քաղաքացու ներկայացուցիչներն են՝ Կ. Տոնոյանը, Ա. Դաշյանը: Նշանակվել է քննության օրը, ինչպես միշտ, որոշում է կայացվել գրավոր ընթացակարգով քննության առնելու մասին:

Դիմումատուն վիճարկում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ մինչեւ 08.12.2011թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1-ին մասի եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Ըստ դիմողի՝ սահմանադրաիրավական վեճի առարկայի վերլուծությունից հետեւում է, որ մինչեւ 14 տարեկան երեխայի ծնողի կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու դեպքում երեխան եւս կորցնում է ՀՀ քաղաքացիությունը, եթե ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն։ Դիմումի համաձայն՝ իրավահարաբերության ծագման պահին սահմանված չի եղել, որ երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա, ինչպես սահմանել է Վճռաբեկ դատարանը։

Դիմողը նշել է, որ քաղաքացիության մասին օրենքի պահանջն այն մասին, որ մինչեւ 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրամանագիր, սահմանվել է միայն 07.05.2015 թ. ընդունված ՀՕ-33-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 13.06.2015 թ., ինչից բխում է, որ մինչեւ 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ էր միայն 13.06.2015 թ. հետո ծագած իրավահարաբերություններում:

Մեջբերելով Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող նորմին տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ է քաղաքացիության մասին օրենքի ընդունման պահից սկսած։ Միայն այն հանգամանքը, որ ՀՀ «Քաղաքացիության մասին» օրենքում կատարված լրացմամբ սահմանվել է, որ երեխան քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիությունը դադարեցնելու հետեւանքով, այսինքն՝ ՀՀ նախագահի հրամանագրով, ինչը ըստ դիմողի՝ վկայում է, որ կամ մինչեւ 07.05.2015 թ. ՀՕ-33-Ն օրենքի ընդունումը երեխայի կողմից քաղաքացիությունը կորցնելու համար անհրաժեշտ չէր ՀՀ նախագահի հրամանագիր կամ քաղաքացիության մասին օրենքի 17-րդ հոդվածն ուներ իրավական որոշակիության խնդիր եւ անհրաժեշտ էր այն հստակեցնել։

Դիմումատուն բարձրացնում է նաեւ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որեւէ մեկով վարույթ ընդունվելուց հետո մեկ այլ հիմքով քննություն իրականացնելու եւ որոշում կայացնելու սահմանադրականության հարցը:

Այն, ըստ դիմողի, հանգեցնում է Վճռաբեկ դատարանի անսահմանափակ ու անվերահսկելի հայեցողության, չի ապահովում կանխատեսելիություն, բավարար չափով որոշակի չէ, ինչի արդյունքում խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ