Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժած քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Փետրվարի 5-ին, ժամը 15։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16։23-ին։ Այրվել են նախասրահը և ննջասենյակը (մոտ 30 քմ)՝ գույքով։ Հրդեհի հետևանքով տուժած քաղաքացի Մ․ Գ․-ն (ծնված 1964 թ․) հեսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ