Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երեւանում պատմության ուսուցիչը բռնության է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին Երեւանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտի ու Արցախից եկած պատմության ուսուցչի միջեւ միջադեպ է գրանցվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ աշակերտը պատմության դասաժամին այլ առարկայից առաջադրանք է կատարել, ինչը նկատել է պատմության ուսուցիչը ու զայրացել, աշակերտի տետրը նետել հեռու: Ինչից հետո աշակերտն է իր պայուսակը նետել ուսուցչի վրա: Ինչից ուսուցիչը էլ ավելի է զայրացել ու տղային դուրս վռնդել դասասենյակից՝ հարվածելով երեխայի գլխին ու դեմքին:

Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդ ուսուցիչը Արցախի Պահպանողական կուսակցության անդամ է:

Նույն օրը ուսուցչի կողմից բռնության ենթարկված երեխան դիմել է «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոն: Այստեղից դեպքի առթիվ ահազանգ է եղել ոստիկանություն: Հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ա.Մ-ն, որը հայտնել է, որ ուսուցիչը նշված դպրոցում հարվածներ է հասցրել գլխին և դեմքին՝ պատճառելով փափուկ հյուսվածքների սալջարդ: Կատարվում է նախաքննություն:

Նշված դպրոցի տնօրենը չցանկացավ խոսել դեպքի մասին: Ուսուցիչը նույնպես հրաժարվեց խոսել, ասաց՝ «Ժամանակ չունեմ, ամենայն բարիք»: Ի դեպ, ուսուցչին թե՛ դպրոցի աշխատակազմը, թե՛ ծնողական համայնքի ներկայացուցիչներ բնութագրում են լավ մասնագետ ու հավասարակշռված անձնավորություն։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ