Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երիտասարդները Գյումրու կենտրոնում շրջել են մարիխուանայով ու դանակով․ ոստիկանները ձերբակալել են 3 հոգու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Գյումրու պատմական կենտրոնում՝ Աբովյան,  Ռուսթավելի և Ջիվանի փողոցներում, որտեղ  կյանքը եռում է, նույնիսկ այս սեզոնին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում, 20-21 տարեկան մի քանի երիտասարդներ շրջել են մարիխուանան, կաթուցիչներն ու դանակները գրպաններում։

Շիրակի մարզի պարեկները, որոնք մշտապես ուժեղացված հսկողություն են իրականացնում հատկապես մարդաշատ այս հատվածներում,  երկու օրվա ընթացքում՝ նոյեմբերի 22-ին և 23-ին ձերբակալել են երեք երիտասարդների։

Այդ ստուգումները կատարվել են ոստիկանության ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակում։

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքի՝ police.am-ի այսօրվա լրահոսից, «Շիրակի մարզի պարեկները նոյեմբերի 22-ին  Գյումրիի Աբովյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել մի երիտասարդի:

Ձերբակալվածը Գյումրու Ղորղանյան փողոցի 20-ամյա բնակիչ էր: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին 21,5 սմ երկարությամբ դանակ՝ պատյանով, կաթուցիչ և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված:

Հաջորդ օրը, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Գյումրու Ջիվանու փողոցում ձերբակալվեց և Կումայրիի բաժին տեղափոխվեց 21-ամյա մի երիտասարդ: Նա Գյումրիի Շահինյան փողոցի բնակիչ էր: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով և կաթուցիչ, իսկ պայուսակում 21 սմ երկարությամբ ծալովի դանակ կար։

Նոյեմբերի 23-ին Գյումրու Ռուսթավելու փողոցում պարեկները ձերբակալեցին և Կումայրիի բաժին տեղափոխեցին Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ. ըստ երիտասարդի՝ նախատեսված էր մարիխուանա օգտագործելու համար:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»:

Մարիխունան համարվում է հասանելի թմրանյութ է, չի բացառվում, որ երիտասարդները դրանք անձամբ աճեցնեն բակերում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ