Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երկրի խոշորագույն հրաբուխը սկսել է ժայթքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե 40 տարվա ընթացքում առաջին անգամ ժայթքել է աշխարհի ամենամեծ գործող հրաբուխը՝ Մաունա Լոան, որը գտնվում է Հավայան կղզում։ 1843 թվականից ի վեր Մաունա Լոան ժայթքել է 33 անգամ։ Մաունա Լոա հրաբուխը վերջին անգամ ժայթքել էր 1984 թվականին։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Մաունա Լոան տարիներ շարունակ ցույց է տվել ժայթքման աճող ռիսկի նշաններ:
2022 թվականի նոյեմբերի 28-ին այն սկսել է լավա և մոխիր արտանետել։ Նույն օրը լիակատար պատրաստության են բերվել արտակարգ իրավիճակների բրիգադները։

Երկրաբանների խոսքով ՝ Մաունա Լոայից օդ են ժայթքում մինչև 60 մետր բարձրությամբ լավայի շատրվաններ՝ առաջացնելով հալված ապարների գետեր։

Լեռան վրա երեք ճեղք է բացվել, որտեղից սկսել է ժայթքել մագմա։ Գոլորշու և ծխի հսկայական ամպեր են բարձրանում երկինք։

Հավայան կղզիների նահանգապետը նախազգուշացրել է հանրությանը օդի հնարավոր աղտոտվածության մասին և ասել, որ փորձագետները վերահսկում են օդի որակը ողջ կղզում: Հիմնական սպառնալիքը գալիս է վտանգավոր գազերից: Դրանցից ամենավնասակարը ծծմբի երկօքսիդն է, սակայն ածխաթթու գազը և հրաբխային մոխիրը նույնպես վտանգ են ներկայացնում առողջության համար:

Այն փաստը, որ այս վտանգավոր հրաբուխը չի ժայթքել 1984 թվականից ի վեր, հուշում է, որ մասնագետները պետք է հատկապես ուշադիր հետևեն Մաունա Լոային: