Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես շատ եմ կարևորում քաղաքացիական ձեր անկեղծ դիրքորոշումը, երկրի նկատմամբ ձեր տիրոջ զգացումը. Արմեն Դարբինյանը՝ շրջանավարտներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սեր, համերաշխություն, արժանապատվություն, ստեղծարարություն, արդարություն, ակադեմիական ազատություն, իմացություն և անհատականության զարգացում. Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հավաստմամբ, այս արժեքներն են դրված համալսարանի ձևավորման հիմքում: Համալսարանի նախաձեռնությամբ  այսօր` դեկտեմբերի 4-ին անցկացվեց «Իրավունք» խորագրով ֆորումը, որը համախմբել է համալսարանի գործունեության 25 տարիների շրջանավարտ-իրավաբաններին: Սա շարքի առաջին ֆորում է, նախատեսվում է նմանատիպ ֆորումներ անցկացնել համալսարանի յուրաքանչյուր մասնագիտության շրջանավարտների շրջանում:

«Մեր շրջանավարտները Հայաստանում խորը ճանաչում ունեցող մասնագետներ են՝ իրավագետներ, փաստաբաններ, դատախազներ, մասնագետներ, որոնք ծառայում են պետությանը: Ես շատ եմ կարևորում քաղաքացիական ձեր անկեղծ դիրքորոշումը, երկրի նկատմամբ ձեր տիրոջ զգացումը, պատասխանատվությունը, ոչ միայն մասնագիտական պատասխանատվությունը, ,այլև քաղաքացիական: Դա այն չափանիշներն ու հատկանիշներն են, որոնք տարբերում են մեր համալսարանի շրջանավարտներին մնացած բոլորից: Ես շնորհակալ եմ ձեզանից, քանի որ  դուք կրում եք «Սեր, համերաշխություն, արժանապատվություն, ստեղծարարություն, արդարություն, ակադեմիական ազատություն, իմացություն և անհատականության զարգացում», այս արժեքները, որոնք մեզ համար հիմք են հանդիսացել  այս համալսարանը ձևավորելիս և դուք կրում եք փոխանցում եք սերնդեսերունդ»,-նշեց Արմեն Դարբինյանը:

Ռեկտորի խոսքով, այսօր համալսարանը հզոր գիտակրթական կենտրոն է, որն արդեն 5 տարի է` առաջնորդի դեր ունի ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում ու  հետխորհրդային տարածքում:

«Այս 25 տարվա  բարձրունքից կարող եմ ասել, որ մենք ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա՝ շնորհիվ մեր շրջանավարտների, քանի որ ադմինիստրացիայի 70 տոկոսը, մեր շրջանավարտներն են, մեր դասախոսական կազմի ոչ պակաս քան 70 տոկոսը մեր շրջանավարտներն են: Համալսարանը մշտապես եղել է ու կա ոչ միայն այն օրրանը, որ ձեզ բաց է թողնում, այլ այն ձգողական կենտրոնը, որտեղ դուք վերադառնում եք ձեր սեփական աճի համար, որտեղ ձեզ հետաքրքիր է վերադառնալ, քանի որ այստեղ դուք լիցքավորվում եք»,-ամփոփեց Արմեն Դարբինյանը:

Ֆորումի մասնակիցները ծաղկեպսակ դրեցին և խոնարհվեցին  44-օրյա պատերազմում զոհված համալսարանի 18 ուսանողների և շրջանավարտների հուշակոթողին: Տեղի ունեցավ շրջանավարտների պարգևատրման արարողություն, կազմակերպվեցին թեմատիկ կլոր սեղաններ:

Հայ-ռուսական համալսարանը գործունեության 25 տարիների ընթացքում ունեցել է ավելի քան 10 000 շրջանավարտ, որից  1200-ը`  իրավաբաններ:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ