logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

Ըստ Թորոսյանի՝ օրենքի քննադատները նենգափոխում են առողջության հարկի գաղափարը

Ըստ Թորոսյանի՝ օրենքի քննադատները նենգափոխում են առողջության հարկի գաղափարը

PanARMENIAN.Net - Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման շուրջ դիսկուրսը մանիպուլյացիաների է ենթարկվում և նենգափոխվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան նախագծի մասին հնչող բացասական կարծիքների և քննադատության:

«Առողջության ապահովագրության (ապահովության) համար գանձվող գումարը միևնույնն է ծախսվում է հենց ձեր գրպանից և պետությունը նոր հարկատեսակով որևէ եկամուտ չի ակնկալում։ Բոլորը հենց հիմա բժշկական ծախսեր են անում և հաճախ այնպիսի ծախսեր, որ բերում են ընտանիքների աղքատացման»,- գրել է նախարարը՝ նշելով, որ անհրաժեշտ է կարդալ հայեցակարգն ամբողջությամբ։

Թորոսյանի խոսքով՝ համակարգի ներդրումը պաշտպանելու է հենց քաղաքացուն և՛ առողջ ու երիտասարդ, և՛ ոչ այնքան առողջ և ոչ այնքան երիտասարդ տարիքում։

ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նոր հարկատեսակով նախատեսվում է 4-6% առողջության հարկ սահմանել: Որպես նախագծի հիմնավորում նշվում է, որ ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20%-ը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի, իսկ նախագծի ներդրմամբ կստեղծվի առողջապահության ֆինանսավորման կայուն համակարգ: ԱՆ-ից հիմնավորել են, որ նախնական հաշվարկներով, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով:

Ըստ նախարարության հիմնավորման՝ հարկի սահմանումը 4-6%-ի չափով զգալի բացասական ազդեցություն չի ունենա աշխատողների եկամուտների վրա: Նախարար Թորոսյանը նշել է, որ 2020թ.-ի բյուջեով պետպատվեր բուժծառայությունների համար պետությունը հատկացրել է 109 մլրդ դրամ, սակայն բոլոր քաղաքացիներին անվճար բուժօգնությամբ ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ 250 մլրդ։

Նոր հարկատեսակի մասին քննարկումները բացասական արձագանքի են արժանացել:Մասնավորապես նշվում է, որ Հայաստանում արդեն մասամբ ձևավորված է առողջապահական ապահովագրության կամավոր համակարգը, և սա լրացուցիչ բեռ է աշխատող քաղաքացու համար: Նշվում է, որ պարտադիր համակարգի ներդրման պայմանում քաղաքացիները կարող են հրաժարվել կամավորից, բժշկական հաստատությունները հնարավոր է թանկացնեն ծառայությունների արժեքը:

Themes
ICO