Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե ապացուցվի տեսանյութի իսկությունը, դրանում «առկա են ռազմական հանցագործություններ և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում. ԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵՄ-ն պահանջում է հետաքննել հնարավոր պատերազմական հանցագործությունների առկայությունը՝ ադրբեջանական համազգեստով հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութից հետո: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով, տեսանյութը, եթե ապացուցվի դրա իսկությունը, «առկա են ռազմական հանցագործություններ և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում»:

Ստանոն, սակայն նշել է, որ ԵՄ-ն հետաքննող որևէ լիազորություն չունի,  հետևաբար, հետաքննությունը պետք է իրականացնի Ադրբեջանը:

«Ադրբեջանի իշխանությունների շահերից է բխում հետաքննել և աշխարհին ապացուցել, որ դա երկրի քաղաքականությունը չէ»,- ասել է նա: