Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրամիության արձագանքը Պուտինի հրամանագրին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Կրեմլում Պուտինի հայտարարած անօրինական բռնակցումը ոչինչ չի փոխի։

«Բոլոր տարածքները, որոնք օկուպացված են ռուս զավթիչների կողմից, միշտ կպատկանեն ինքնիշխան ժողովրդին [Ուկրաինայի]»,- գրել է ֆոն դեր Լյաենը Twitter-ում։

Նա գրել է, որ Կրեմլը նոր մակարդակի է հասցրել ուկրաինական պատերազմը, և Եվրամիությունը ստիպելու է Ռուսաստանին թանկ վճարել դրա համար։

ԵՄ այլ պաշտոնյաներ նույնպես մեկնաբանել են Ուկրաինայի հարավային շրջանների բռնակցումը։

«[ԵՄ] 27 առաջնորդները դատապարտում են անօրինական բռնակցումը: Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի կեղծ հանրաքվեն: Մենք երբեք չենք ճանաչի անօրինական բռնակցումը», – Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցման մասին հայտարարությունը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեծ խախտում է: Ոչ մի կեղծ հանրաքվե դա չի կարող արդարացնել»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: