Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրոպական քաղաքներում էներգետիկ ճգնաժամի ֆոնին մեկնարկում է Սուրբ Ծննդյան սեզոնը

Եվրոպական շատ քաղաքներում ավանդական Սուրբ Ծննդյան շուկաները կբացվեն են մինչև նոյեմբերի վերջ: Այս տարվա տոնակատարությունները տեղի կունենան էներգետիկ ճգնաժամի պայմաններում, երբ Փարիզից Լոնդոն քաղաքային իշխանությունները սահմանափակում են տոնական լուսավորության ժամերը կամ անցնում են էներգախնայող լույսերի: Associated Press-ի տարածած լուրին անդրադարձել է «Ինտերֆաքս»-ը:

Լոնդոնի Օքսֆորդ փողոցում տեղադրված են LED լամպեր, քաղաքի տոնական լուսավորությունը միացած է 15:00-ից 23:00-ն։ Փարիզում Ելիսեյան դաշտերը լուսավորված են միայն մինչև 23:45, և ոչ մինչև 2:00, ինչպես նախորդ տարիներին: Դեկորատիվ լուսավորության վրա խնայում են նաև Վերոնայում, Ստրասբուրգում, Բուդապեշտում և շատ այլ եվրոպական քաղաքներում:

Այնուամենայնիվ, որոշ եվրոպացիներ անհեթեթություն են համարում էլեկտրաէներգիան խնայելու իշխանությունների ջանքերը՝ հաշվի առնելով այն փաստը, որ COVID-19 համաճարակի պատճառով եվրոպացիները նաև նախորդ երկու Սուրբ Ծնունդն անընդմեջ նշել են համեստ։ Նրանք կարծում են, որ հնարավոր է էլեկտրաէներգիա խնայել այլ եղանակներին և Սուրբ Ծնունդը տոնել շքեղ, ինչպես վայել է այս տոնին։

Գերմանիայում տոնական լուսավորությունը վառ կլինի՝ չնայած բնապահպանների խմբերի զսպվածության կոչերին: Իսպանիայում շատ քաղաքներ նույնպես Սուրբ Ծննդյան լույսերը տեսնում են որպես տոնական սեզոնի կարևոր մաս, իսկ քաղաքային զարդարանքները օգնում են քաղաքացիներին և զբոսաշրջիկներին Սուրբ Ծննդյան ոգի ընդունել և գումար ծախսել տոնավաճառներում: