Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԵԺԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքին ներկայացրել եմ գործողությունների ցանկ, առաջարկել մի կողմ թողնել  կոչերը և ճնշում գործադրել դիկտատորներ Ալիևի ու Էրդողանի նկատմամբ. Լիլիթ Բեգլարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Լույս» հիմնադրամի փորձագետ Լիլիթ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին Բուխարեստում ընթացող ԵԺԿ Երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում գործընկերներիս, պատվիրակությունների անդամներին անհատապես ներկայացրել եմ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի մանրամասները։

Նրանց հարցերի պատասխանները ամփոփել եմ ելույթով.

Խոսել եմ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, միջազգային իրավական, մարդասիրական բոլոր նորմերի պարբերական կոպիտ ոտնահարումների վերաբերյալ: Անդրադարձել եմ ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական հասարակության և ենթակառուցվածքների թիրախավորմանը, պատերազմական հանցագործություններին, մեր ռազմագերիներին, ինչպես նաև մշակութային ժառանգության ոչնչացմանը վերաբերող խնդիրներին։

Վերջում շնորհակալություն եմ հայտնել կառույցին թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ օրերս արված հայտարարությունների համար ու ներկայացրել գործողությունների ցանկ, որով առաջարկել եմ առաջին հերթին մի կողմ թողնել աղոտ, 2 կողմերին ուղղված կոչերը և օգտագործելով բոլոր հնարավոր լծակները (քաղաքական, տնտեսական, ինֆորմացիոն, մարդասիրական և այլն) ճնշում գործադրել դիկտատորներ Ալիևի ու Էրդողանի նկատմամբ (սանկցիաներ, Թուրքիա և Ադրբեջան ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքներ, Եվրոպական քաղաքական հարթակներում նրանց մասնակցության սառեցում և այլն)։

Ելույթիցս հետո կազմակերպության նախագահ, Եվրոպական Պառլամենտի պատգամավոր Լիդիա Պերեիրան առաջարկեց պատրաստել ընդգրկուն փաստաթուղթ և անդամ կառույցներին ներկայացնել հաջորդ հավաքի ժամանակ։