Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Fly Arna-ն անակնկալ է մատուցել Սոչի-Երեւան մեկնարկային չվերթի առաջին ուղեւորին

Հայաստանի ազգային ավիաուղիներ Fly Arna ավիաընկերությունը հաճելի անակնկալ է մատուցել Սոչի-Երեւան չվերթի առաջին ուղեւորին։

Սոչիի օդանավակայանում Fly Arna-ի օդանավը դիմավորել են ավանդական ջրային կամարով: Fly Arna-ի եւ Սոչիի օդանավակայանի ներկայացուցիչները ողջունել են Կրասնոդարի բնակիչ առաջին ուղեւորին եւ հանձնել են նվերը՝ Երեւան-Սոչի երկկողմանի ավիատոմսը։

Հաջողակ ուղեւորը շնորհակալություն է հայտնել հաճելի անակնկալի համար՝ նշելով, որ առաջին անգամ է ավիաընկերության կողմից նվեր ստանում, ինչն էլ ավելի հիշարժան է դարձնում իր առաջին ուղեւորությունը դեպի Հայաստան։

Սեպտեմբերի 23-ից Fly Arna հայկական ազգային ավիաուղիները մեկնարկել է թռիչքները դեպի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա եւ Սոչի քաղաքներ։ Յուրաքանչուր շաբաթ Հայաստանի ազգային ավիափոխադրողն իրականացնում է 14 չվերթ դեպի Մոսկվա եւ 3 չվերթ՝ դեպի Սոչի։