Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖՈՏՈ. Գործավարը պատգամավոր է և «կզարգացնի» հայ-ֆրանսիական հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի ինտելեկտուալ եւ քաղաքական նշաձողը օրեցօր իջնում է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անկիրթ կամ թերուս պատգամավորների մղում է նաեւ դիվանագիտական դաշտ:

ԱԺ խորհրդի այսօրվա նիստում ներառված են ԱԺ բարեկամական խմբերի անդամների փոփոխություններ՝ ըստ որոնց
Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբում ԿԸՀ գործուղված Վահագն Հովակիմյանին կփոխարինի Գայանե Եղիազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբում դատավոր դարձած Արթուր Դավթյանին դարձյալ կփոխարինի Գայանե Եղիազարյանը:

Գայանե Եղիազարյանն այն պատգամավորն է, որ 18 տարեկանից աշխատում է. համաձայն նրա կենսագրության, չի կրթվել երբեւէ:

«Ծնվել է 1975թ. հոկտեմբերի 11-ին Երեւանում:

1993-1994թթ. աշխատել է Երեւանի հաստոցաշինական գործարանի բնական քարերի արտադրամասի որակի պատասխանատու: 1997-2000թթ.՝ «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերակցության որակի պատասխանատու: 2000-2003թթ.՝ «Նարեկ Տոպազ» ՍՊԸ որակի պատասխանատու: 2016-2018թթ.՝ «Տուր Ըդվայս» տուրիստական գործակալության տնտեսական բաժնի պատասխանատու:

2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է եւ 2018-2020թթ.՝ ՔՊ վերադարձի հիմնադրամի Աջափնյակի գրասենյակի գործավար: 2020-2022թթ.՝ ՔՊԿ Աջափնյակի տարածքային կառույցի գործավար:

2018-2022թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» դաշինք), 2022-ից ԱԺ պատգամավոր է: Ահա նա պետք է զարգացնի խորհրդարանական կապերը Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ Սինգապուրի հետ:

Նաիրա Հովհաննիսյան