ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

socialmedia.am֊ը գրում է․ «Այսօր՝ հունվարի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն իր աշխատակիցների հետ այցելել է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամաս՝ հյուրընկալվելով զինվորներին՝ նվիրելով մարզումների համար նախատեսված սարքեր: Հանդիպմանը ներկա էին ոչ միայն զինվորները, այլև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը, ում վարչական շրջանի կողմից հանձնվել է պատվոգիր և հուշամեդալ:

Արտակ Հովակիմյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել զինվերներին, ովքեր, մեր երկրի համար այսքան ծանր իրավիճակում, մեծ պատասխանատվությամբ և հպարտորեն իրականացնում են իրենց ծառայությունը:

Յուրաքանչյուր զինվոր պետք է զգա թիկունքի ուժը և հավատա, որ ցանկացած իրավիճակում թիկունքն իր կողքին է և հնարավոր ու անհնար ամեն բան կանի, որպեսզի իր ծառայությունն անցնի ավելի խաղաղ և բարեկեցիկ պայմաններում:
Տոնդ շնորհավոր, հայ զինվոր»:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր