Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖՈՏՈ. Նուբարաշենում տղամարդը վերջ է տվել կնոջ կյանքին եւ երեխայի հետ փախել տանից. ինչն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Նուբարաշենում կնոջը սպանել է ամուսինը եւ վերցնելով նոր ծնված երեխային փախուստի դիմել: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նա եկել է տուն եւ շատ վատ տեսարանի ականատես եղել եւ իր վիճակից դրդված սպանել կնոջը: Այս պահին իրավապահները փնտրում են տղամարդուն:

Shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Նուբարաշենի թիվ 10-րդ հրշեջ- փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի, արնաշաղախ վիճակում։

Ք.Մ.