Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆրանսիայի դեսպան․ «Մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն»․ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ֆրանսիան աշխատում է, որպեսզի ամբողջ միջազգային հասարակությունը ճիշտ գնահատի եւ մատնանշի, թե ով է ագրեսորը։ Երեկ Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանելիս, նշեց ՀՀ ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Անն Լյույոնը։ «Այստեղ իրավիճակն իսկապես լուրջ է, եւ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հատկապես աշխատում են այս ուղղությամբ, որպեսզի մյուս երկրներն էլ ակտիվանան։ Հատկապես մենք լուռ չենք, մենք ասել ենք, թե ով է ագրեսորը։ Հուսով ենք՝ մյուս երկրներն էլ կտեսնեն, եւ այս իմաստով այս այցն իսկապես կարեւոր է»։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում եւ սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է, նա ինչ է մտածում, դեսպանը նշեց. «Մենք աջակցում ենք այդ գաղափարին, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում