Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆրանսուհի Աննի Էռնոն՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր

Ֆրանսիացի գրող Էննի Էռնոն արժանացել է գրականության 2022 թվականի Նոբելյան մրցանակի։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Շվեդիայի թագավորական ակադեմիայի կազմում գործող Նոբելյան կոմիտեն, փոխանցում է BBC-ին։

Էռնոն հայտնի է իր ինքնակենսագրական գրքերով, երկար տարիներ էլ համարվում էր Նոբելյան մրցանակի ֆավորիտներից մեկը։

Ինչպես ասված է որոշման մեջ, հեղինակը մրցանակը ստացել է խիզախության և ճշգրտության համար, «որով նա բացահայտում է անձնական հիշողության ակունքները, օտարումը եւ հավաքական շրջանակները»:

Բազմաթիվ գրական մրցանակների արժանացած ֆրանսուհու գրքերը նվիրված են նրա կյանքում տեսի ունեցած իրադարձություններին՝ հոր, տղամարդկանց հետ հարաբերություններին, սովետական դիվանագետի հետ սիրավեպին («Սովորական կիրք» Ալցհեյմերի հիվանդությանն ու մոր մահվանը («Կինը»):