Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գարեգին Խաչատրյան․«Մալաթիայի տոնավաճառը կվերսկսի աշխատանքը․ վերացվել են առաջնային սպառնալիքները»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բենզալցակայաններում եւ գազալցակայաններում, նախկինում կառուցված շենք-շինություններում  քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումները հիմնականում նույնն են՝  միջտարածությունների, հարակից հասարակական նշանակության շինություների տարածքի նորմատիվների խախտումներ։ Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար  տեղակալ Արազ Պապիկյանը։

Տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը։ Հանրային օբեյեկտներում, ըստ Պապիկյանի, արձանագրված խախտումներից են, երբ տարհանման ելքերը խոչընդոտված են եղել, ներքին եւ արտաքին ջրացանցերը բացակայել են,  հրդեհաշիջման առաջնային միջոցները, ծխատարներն ու ծխահեռացման համակարգերն են բացակայել եւ այլն։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն էլ նշեց՝  հրդեհային անվտանգության ոլորտում 2022-ին իրականացվել է  1500 ստուգում,  արձանագրվել է  8000 խախտում՝ հիմնականում նախկինում կառուցված շենք շինություններում։

Մանրամասն՝ տեսանյութում:

Անդրադառնալով Մալաթիայի տոնավաճառին, որտեղ տեսչական մարմինը խախտումներ էր հայտնաբերել, որի հետեւանքով դրա աշխատանքը պետք է կասեցվեր, տեսչականի ղեկավարն ասաց՝  ամենայն հավանականությամբ, տոնավաճառը կվերսկսի աշխատանքը։

Հիշեցնենք, որ տոնավաճառի աշխատակիցները բողոքի ցույց արեցին փետրվարի 1-ին, երբ  տեղեկացան, որ տոնավաճառը չի գործելու։ Հետո տեսչական մարմնում սեփականատերն ու մի շարք տնտեսվարողներ հանդիպեցին, քննարկեցին, եկան համաձայնության, որ տոնավաճառի սեփականատերը համապատասխան  մասնագետների ներգրավմամբ  կվերացնի ուղղակի սպառնալիք ներկայացնող ու առաջնային խախատումները։

«Տոնավաճառի սեփականատերերը մեծածավալ աշխատանքներ են իրականացրել, այս պահին տեսչական մարմին հայտ է ներկայացվել կատարվածն ամփոփելու եւ տոնավաճառի գործունեության մասին  որոշում կայացնելու մասին։ Կարծում եմ՝ այսօր կունենանք համապատասխան որոշում։ Ամենայն հավանականությամբ տոնավաճառը կվերսկսի աշխատանքները՝ պայմանով, որ  հստակ ժամկտներ են տրվելու, որպեսզի մնացած խախտումները, որոնք ուղղակի սպառնալիք չեն հանրութան անվտանգությանը, վերացվեն։ Այս պահին, ըստ մեր մասնագետների եզրակացության, ուղղակի սպառնալիքները վերացված են»,-ասաց Խաչատրյանը։

Նա վստահեցրեց՝ բոլոր խոշոր օբյեկտներում վերահսկողությունը սկսվել է, առաջիկայոuմ արդյունքները կներկայացվեն։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ