Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գազալցակայանների եւ բենզալցակայանների սեփականատերերը կտուգանվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գազալցակայանների եւ բենզալցակայանների սեփականատերերը կարող են տուգանվել, եթե զուգարանով չապահովեն քաղաքացիներին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ, փոփոխություններ են կատարվելու: Օրինակ, առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 50.000-70.000 դրամի չափով:

Տեղեկացնենք, որ դեռեւս 2018 թվականին, թավշյա հեղափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սկսեց պարտադրել գազալցակայանների սեփականատերերին բարձրորակ զուգարաններ կառուցել, դրանք սահմանված չափանիշներով շահագործել: Բայց այսօր եթե շրջայց կատարեք ՀՀ մարզերով, ապա կպարզեք, որ գազալցակայաններ կան, որոնք գտնվում են խիստ անմխիթար եւ հակահիգիենիկ վիճակում, որից օգտվելն ուղղակի հակացուցված է: Բացի այս, նկատենք նաեւ, որ Հայաստանի միջպետական ճանապարհներին եւս հասարակական զուգարաններ չկան: