Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գերմանացիների գրեթե երեք քառորդը դեմ է Գերմանիայի կանցլերի պաշտոնին Մերկելի վերադարձին

Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (71%) դեմ է Անգելա Մերկելի վերադարձին Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին վկայում են Funke մեդիա խմբի պատվերով Civey սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։

Գերմանիայի բնակիչների 23%-ը կցանկանար, որ Մերկելը կրկին գլխավորի երկրի կառավարությունը։ Հարցվածների 6%-ը չի կարողացել պատասխանել հարցին։

Հարցման համաձայն՝ մասնակիցների 43%-ը նշել է, որ Մերկելն ավելի լավ է կատարել կանցլերի դերը, քան այժմ Օլաֆ Շոլցը։ Հակառակ դիրքորոշումն է արտահայտել հարցվածների 41%-ը, 16%-ը չի կողմնորոշվել պատասխանի հարցում։

Ընդ որում, Գերմանիայի արևելքում Մերկելի քաղաքականությունն ավելի բարձր է գնահատվում, քան արևմուտքում։

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 24-ին առցանց ձևաչափով, որին մասնակցել է Գերմանիայի 18 և բարձր տարիքի մոտ հինգ հազար քաղաքացի։

Անգելա Մերկելը Գերմանիայի կառավարությունը գլխավորել է 16 տարի՝ 2005-ից 2021 թվականներին։