Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գերմանիան մտադիր է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը. Շոլց

Գերմանիան ձգտում է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավոր, ինչպես դա ակնկալում են նրա դաշնակիցները: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Foreign Affairs հանդեսում հրապարակված իր հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ Գերմանիան գործադրում է բոլոր ջանքերը՝ հանուն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման: Գերմանիայի բարեկեցությունը, անվտանգությունը և ժողովրդավարությունը կախված են ընդհանուր կանոնների պահպանումից:

«Ուստի Գերմանիան ձգտում է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը, ինչպես դա ակնկալում են մեր դաշնակիցները, կառուցել կամուրջներ Եվրամիության ներսում և լինել բազմակողմ որոշումների ջատագովը գլոբալ խնդիրների համար»,- գրում է կանցլերը: Ինչպես նշել է Շոլցը, Գերմանիան իր պատմության պատճառով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում «ֆաշիզմի ուժերի, անձնիշխանության և իմպերիալիզմի դեմ պայքարի համար»: Նա նշել է, որ անցյալում բաժանված Գերմանիան նաև առանձնահատուկ հստակ է գիտակցում այն վտանգները, որոնք կարող է իր մեջ թաքցնել նոր սառը պատերազմը: