Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գիտուժ. Պետական մարմինների մոտեցումը խանգարում է առողջ գիտական միջավայրի զարգացմանը Հայաստանում

Գիտության ֆինանսավորման ավելացման պահանջով մշտապես հանդես եկող «Գիտուժ» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

««Գիտուժ» նախաձեռնությունը, ուշադրությամբ հետևելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գտնվող ինստիտուտների տարածքների շուրջ ծավալված անընդունելի զարգացումներին, անհրաժեշտ է համարում ընդգծել հետևյալ կետերը.

. Արդեն քանի տարի է ՀՀ ԳԱԱ կազմում գտնվող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (Scientific and Technological Center of Organic and Pharmaceutical Chemistry) աշխատակիցները և գիտնականները պայքարում են կենտրոնի տարածքում գտնվող և անհասկանալի պատճառներով օտարված ջրավազանի զբաղեցրած հողատարածքում  բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման դեմ։

Գիտնականները բազմիցս ահազանգել են, որ կենտրոնի մեջտեղում բնակելի համալիրի կառուցումը խանգարելու է իրենց բնականոն աշխատանքին և լուրջ վտանգի տակ է դնում գիտատեխնոլոգիական կենտրոնի լինելիություն։ Սակային մինչ այսօր թե՛ ԿԳՄՍ-ն, թե՛ Երևանի քաղաքապետարանը խնդրին հստակ լուծում չեն տալիս։ Մինչդեռ, կառուցապատողը իրեն նման գործելաոճ է թույլ տալիս։

 Սույն տարվա նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ / Institute of Archaeology & Ethnography) Պետական գույքի կառավարման կոմիտեից գրություն է ստացել ինստիուտի տարածքը Հաշվեքննիչ պալատին հանձնելու և ուրիշ տարած տեղափոխվելու մասին։ Գրության մեջ առաջարկվում էր քննարկել և ինստիտուտի դիրոքորշումն արտահայտել հարցի վերաբերյալ։ Ինստիտուտի գիտական խորհուրդի անդամները միաձայն և կտրականապես դեմ են արտահայտվել Պետգույքի կոմիտեի առաջարկին, հարցին նաև հանրային արձագանք տալով։

Հուսով ենք, որ ՀՀ ԳԱԱ նախագահության և ինստիտուտի գիտխորհրդի կարծիքները լսելուց հետո ինստիտուտի տեղափոխման հարցն այլև չի բարձրացվելու՝ առանց ինստիտուտի ղեկավարության, գիտական խորհրդի և ԳԱԱ կարծիքը հաշվի առնելով։

Վերոնշյալ օրինակները և գիտական համայնքվում իրականացվող այլ գործընթացները վկայում են, որ պետական կառավարման մարմինները կամ չե՛ն կարևորում, կա՛մ էլ չեն կարողանում գիտական համայնքի հետ վարել ճիշտ հաղորդակցություն՝ հարցնելով վերջիներիս կարծիքը, խորհրդակցելով գիտնականների և գիտության կառավարիչների հետ մինչև համապատասխան որոշումներ կայացնելը։ Նման մոտեցումները ոչ միայն խոչընդոտում են գիտնականների բնականոն աշխատանքը, շեղում նրանց իրենց մասնագիտական աշխատանքից, այլև խանգարում են առողջ գիտական միջավայրի զարգացմանը Հայաստանում»։