Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գնդեվազցիներն ընդդեմ ՇՄՆ-ի և ՏԿԵՆ-ի 8 տարվա դատավարությունը մոտենում է ավարտին

«Կանաչ Հայաստան» ՀԿ-ն հայտնում է․

Գնդեվազցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության,(որպես պատասխանող երրորդ կողմ ներգրավված է Լիդիան Արմենիա ՓԲԸ-ն) 8 տարվա դատավարությունը մոտենում է ավարտին։

Դատաքննության փուլին Փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց հայցն ամբողջությամբ։ Հաջորդ նիստին, որը նշանակված է սեպտեմբերի 7-ին, ժամը 11։00-ին, կողմերը հանդես կգան բացման խոսքով, իսկ հետո դատավոր Կարեն Զարիկյանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ կայացնելու որոշում Հանուն Հայաստանի Հանրապետության։

Ինչպիսի՞ն կլինի որոշումը, կլինի հանուն Հայաստանի Հանրապետության և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի, հանուն ժողովրդի շահի, հանուն  բնության և   մարդկության, կլինի արդյոք ողջամիտ, թե ոչ, կպարզենք հաջորդիվ նիստերի ժամանակ»։