Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գործարկվել է e-license.am հարթակի՝ ծանուցումների հրապարակային գրանցամատյանը

Արդարադատության նախարարությունը գործարկել է ծանուցման ենթակա գործունեության տեսակներով իրականացվող ծանուցումների հրապարակային գրանցամատյանը: e-license.am-ը հանդիսանում է լիազոր պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության տեսակների հրապարակման միասնական հարթակ:

Բացի լիցենզիաների գրանցամատյանից, այսուհետ ակտիվ է նաև ծանուցման ենթակա գործունեության տեսակներով իրականացվող ծանուցումների հաշվառման գրանցամատյանը, որը պարունակում է տվյալներ լիազորող մարմնի, ծանուցման ենթակա գործունեության տեսակների, ծանուցման ենթակա գործունեություն իրականցնող անձի և ծանուցման կարգավիճակի մասին: Արդյունքում՝ Արդարադատության նախարարությունն ապահովել է ծանուցումների՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքին համապատասխան հաշվառման գործընթացը: Հրապարակային գրանցամատյանի ներդնման նպատակն է վարչարարության, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովումն ու որակի բարձրացումը, ժամանակի և նյութական ռեսուրսների խնայողությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա տեսնել լիցենզիաների տրամադրման մասին որոշումները, լիցենզավորման և ծանուցման ենթակա գործունեության տեսակները և դրանք իրականացնող անձանց: Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով իրականացվող ծանուցումների հրապարակային գրանցամատյանը գործարկվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊ ըներության հետ համագործակցության արդյունքում: