Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գրքերի շնորհանդես ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանի 80-ամյակին

Սույն թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) կնշվի ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանի 80-ամյակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հոբելյանական միջոցառման շրջանակում տեղի կունենա Ռաֆայել Հովհաննիսյանի «Սևանա լճի բնական պաշարների պահպանման և վերականգնման գիտական հիմքերը» վերահրատարակված և Ավիկ Իսահակյանի «Սևանա կղզի...» հուշապատում գրքերի շնորհանդեսը։

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, գիտնականներ:

Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի գլխավոր մասնագետ, ակադեմիկոս Արարատ Գոմցյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մովսիսյանը, գրականագետ Ավիկ Իսահակյանը»,- ասվում է հաղորդագրությունում: